Նոյեմբեր 24, 2021 16:24 Asia/Tehran
  • Երեւանում բացվել է «Եվրասիա-21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Նոյեմբերի 24-ին «Երեւան» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է «Եվրասիա-21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների բիզնեսի շուրջ 200 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տասնյակ ընկերություններ Իրանից։

Ցուցահանդեսը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ շինարարություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, արդյունաբերություն, մետալուրգիա, գյուղատնտեսություն, առողջապահություն, կենցաղային տեխնիկա, տրանսպորտ, առեւտուր, նոր տեխնոլոգիաներ եւ այլն։

Ցուցահանդեսը կավարտվի նոյեմբերի 27-ին։

 

Պիտակ