Ադրբեջանական կողմից 3–րդ օր է՝ դադարեցված է Լեռնային Ղարաբաղի գազի մատակարարումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i167546-Ադրբեջանական_կողմից_3_րդ_օր_է_դադարեցված_է_Լեռնային_Ղարաբաղի_գազի_մատակարարումը
Լեռնային Ղարաբաղում երրորդ օրն է՝ դադարեցված է գազի մատակարարումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2022 12:47 Asia/Tehran
  • Ադրբեջանական կողմից 3–րդ օր է՝ դադարեցված է Լեռնային Ղարաբաղի գազի մատակարարումը

Լեռնային Ղարաբաղում երրորդ օրն է՝ դադարեցված է գազի մատակարարումը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական կողմի հետ բանակցությունները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լեռնային Ղառաբաղի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը։

Ադրբեջանական կողմը 9 օր խոչընդոտներ էր ստեղծում վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար։ Եվ միայն մարտի 16–ին, Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն սկսել էր գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվել էին մարտի 19–ին։

3 օր անց՝ մարտի 21–ին, Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

Հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը։

Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը. ՀՀ ԱԳՆ 

NEWS.am