Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/armenia-i167624-Լեռնային_Ղարաբաղում_գազամատակարարման_վերականգնման_ուղղությամբ_բանակցությունները_շարունակվում_են
Ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները գազամատակարարման վերականգնման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2022 11:39 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են

Ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները գազամատակարարման վերականգնման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:

Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի  նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է  Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:

armenpress.am