Պուտինն ու Փաշինյանը 2 անգամ քննարկել են Ղարաբաղը. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/armenia-i167816-Պուտինն_ու_Փաշինյանը_2_անգամ_քննարկել_են_Ղարաբաղը._Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շփման գծում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2022 08:47 Asia/Tehran
  • Պուտինն ու Փաշինյանը 2 անգամ քննարկել են Ղարաբաղը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շփման գծում:

Այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվել է Ղարաբաղում շփման գծում իրավիճակը»,- լրագրողներին ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։

Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

  tert.am