ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն Ադրբեջանին զորքերը հետ քաշելու կոչ է հղել
https://parstoday.ir/hy/news/armenia-i167852-ՌԴ_խաղաղապահ_զորախմբի_հրամանատարությունն_Ադրբեջանին_զորքերը_հետ_քաշելու_կոչ_է_հղել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ մարտի 24-25-ին Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2022 18:02 Asia/Tehran
  • ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն Ադրբեջանին զորքերը հետ քաշելու կոչ է հղել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ մարտի 24-25-ին Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 24-ին և 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատախսանատվության գոտի և դիտակետ են տեղադրել։ «Bayraktar-TB 2 տեսակի ԱԹՍ-ներից 4 հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներին Փառուխ գյուղի հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս պահին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության կողմից միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու և զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։ «Ադրբեջանական կողմին զորքերը հետ քաշելու կոչ է արվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

armenpress.am