Հունաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին. դեսպան Մկրտչյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i167944-Հունաստանի_ԱԳՆ_ն_արձագանքել_է_Ադրբեջանի_վերջին_օրերի_դատապարտելի_վարքագծին._դեսպան_Մկրտչյան
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2022 16:13 Asia/Tehran
  •  Հունաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին. դեսպան Մկրտչյան

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Նա տեղադրել է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթը, որում ասվում է. «Հունաստանն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի և զորամասերի առաջխաղացման կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, ստորաբաժանումներին հետ քաշվել իրենց ելման դիրքերը և հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի hամաձայնագիրը»։

tert.am