Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում․ Շտաբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i168106-Ադրբեջանական_զորքերը_մնում_են_Քարագլխի_վրա_ամրացված_նույն_հենակետերում_Շտաբ
Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2022 08:37 Asia/Tehran
  • Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում․ Շտաբ

Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետևողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն և ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի:

news.am