Ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետեւանքով տուժել են խաղաղապահները. Ոմանց բուժօգնություն է ցուցաբերվել. «Փաստինֆո»
https://parstoday.ir/hy/news/armenia-i169036-Ադրբեջանցիների_սարքած_ծեծկռտուքի_հետեւանքով_տուժել_են_խաղաղապահները._Ոմանց_բուժօգնություն_է_ցուցաբերվել._Փաստինֆո
Քարագլուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների եւ ռուս խաղաղապահների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել խաղաղապահներից մի քանիսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2022 18:50 Asia/Tehran
  • Ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետեւանքով տուժել են խաղաղապահները. Ոմանց բուժօգնություն է ցուցաբերվել. «Փաստինֆո»

Քարագլուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների եւ ռուս խաղաղապահների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել խաղաղապահներից մի քանիսը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, որի ժամանակ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցիները, ըստ ամենայնի,  նորմալ վիճակում չեն եղել: Ավելին` իրենց ձեռքերին ազատություն տալուց բացի ագրեսորները նաեւ օդ են կրակել։

«Փաստինֆո»-ի` քաջատեղյակ աղբյուրը փաստել է, որ ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետեւանքով վնասվածք ստացած ռուս խաղաղապահները հիվանդանոց են տեղափոխվել։

news.am