Ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետեւանքով տուժել են խաղաղապահները. Ոմանց բուժօգնություն է ցուցաբերվել. «Փաստինֆո»
Ապրիլ 09, 2022 18:50 Asia/Tehran
Քարագլուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների եւ ռուս խաղաղապահների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել խաղաղապահներից մի քանիսը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, որի ժամանակ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցիները, ըստ ամենայնի, նորմալ վիճակում չեն եղել: Ավելին` իրենց ձեռքերին ազատություն տալուց բացի ագրեսորները նաեւ օդ են կրակել։
«Փաստինֆո»-ի` քաջատեղյակ աղբյուրը փաստել է, որ ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետեւանքով վնասվածք ստացած ռուս խաղաղապահները հիվանդանոց են տեղափոխվել։
news.am
Պիտակ