Փաշինյանը խոսել է Փառուխի մասին. ի՞նչ ակնկալիք ունի ՀՀ վարչապետը
https://parstoday.ir/hy/news/armenia-i170722-Փաշինյանը_խոսել_է_Փառուխի_մասին._ի_նչ_ակնկալիք_ունի_ՀՀ_վարչապետը
Հայաստանն ակնկալում է, որ ռուսական խաղաղապահները կապահովեն ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում զորախմբի պատասխանատվության գոտուց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2022 09:10 Asia/Tehran
  • Փաշինյանը խոսել է Փառուխի մասին. ի՞նչ ակնկալիք ունի ՀՀ վարչապետը

Հայաստանն ակնկալում է, որ ռուսական խաղաղապահները կապահովեն ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում զորախմբի պատասխանատվության գոտուց։

Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։

«Ադրբեջանական ստորաբաժանումների` ԼՂ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստը, իհարկե, շարունակում է մեզ անհանգստացնել», - ասել է վարչապետը։

Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, և հույս է հայտնել, որ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը իրենց պատասխանատվության գոտուց։

Սա, նրա խոսքով, կարևոր խնդիր է, այդ թվում՝ արցախցիների համար` գնահատելու անվտանգության երաշխիքների այն համակարգը, որը այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում։

armeniasputnik.am