Հոկտեմբեր 11, 2022 18:43 Asia/Tehran
  • ԵՄ դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն

Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Նշվում է, որ որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում:

Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է, որ առաքելությունը կգա, «Ազատությանը» ասել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։

armenpress.am

 

Պիտակ