Հոկտեմբեր 13, 2022 11:50 Asia/Tehran
  • Երևանում հոկտեմբերի 20-21-ը կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Երևանում հոկտեմբերի 20-21-ը կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման մասին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

Ավելի վաղ, Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում որոշում էր կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022 թվականի հոկտեմբերին, Երևանում։

armenpress.am

Պիտակ