Նոյեմբեր 16, 2022 14:10 Asia/Tehran
  • ՀՀ–ն ուզում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևանների հետ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանն ուզում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևանների հետ։

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակության հետ հանդիպմանը։

Նա ԵՄ պատվիրակներին է ներկայացրել տարածաշրջանային իրողություններն ու գործընթացները, անվտանգային խնդիրները, անդրադարձել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և կարևորել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության ներկայությունը Հայաստանում:

«Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է»,– ասված է հաղորդագրությունում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային անվտանգության կարևորության և հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի վերաբերյալ:

armeniasputnik.am

Պիտակ