Դեկտեմբեր 08, 2022 17:40 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Կլաարը խոսել են սահմանազատման, կապերի ապաշրջափակման և ԵՄ առաքելության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանն ու Կլաարը խոսել են տարածաշրջանային անվտանգության, խաղաղությանն ու կայունությանն առնչվող խնդիրների մասին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին վերաբերող հարցեր։

Շեշտվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման կարևորությունը։ Վարչապետն ու եվրոպացի պաշտոնյան անդրադարձել են ԵՄ առաքելության գործունեությանը:

Փաշինյանն ընդգծել է Պրահայում կայացած հանդիպման ձևաչափով հետագա քննարկումների կարևորությունը:

armeniasputnik.am

 

Պիտակ