Դեկտեմբեր 13, 2022 15:52 Asia/Tehran
  • Արդյունավետ էր, բայց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը չի երկարաձգվի. Բորել

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը չի երկարաձգվի և կավարտվի դեկտեմբերի 19-ին:

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ամփոփելով «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները ։

Նրա գնահատմամբ` հոկտեմբերին ձևավորված առաքելությունը ցույց է տվել իր արդյունավետությունը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն` առաքելությունը կավարտվի դեկտեմբերի 19-ին։

«Այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար մենք Հայաստանում ներկայացուցիչների խումբ կտեղակայենք հաջորդ տարի հնարավոր քաղաքացիական առաքելությունները քննարկելու համար», - հայտարարել է Բորելը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։

 

Պիտակ