Դեկտեմբեր 27, 2022 18:09 Asia/Tehran
  •  ԵՄ դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է. Արմեն Գրիգորյան

Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է։ Այս մասին դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այն դիտորդները, որոնք եկել էին հոկտեմբերին, նրանք գնացել են։ Այսօր նոր տեխնիկական առաքելություն կա, որը պետք է գնահատի իրավիճակը»,–  հայտնել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ԵՄ նախորդ դիտորդների առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։

news.am

Պիտակ