Ադրբեջանը կրկին խափանել է Արցախի գազամատակարարումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i191466-Ադրբեջանը_կրկին_խափանել_է_Արցախի_գազամատակարարումը
Ադրբեջանը հերթական անգամ խաթարել է Արցախի գազամատակարարումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2023 12:38 Asia/Tehran
  • Ադրբեջանը կրկին խափանել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը հերթական անգամ խաթարել է Արցախի գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտնում է, որ Արցախում դադարեցվել է գազամատակարարումը։

«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առաքելյանը։

Արցախի տեղեկատվական շտաբից էլ հայտնում են, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնել է, որ Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ:

armenpress.am