Հունվար 25, 2023 12:28 Asia/Tehran
  • ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է «Զանգեզուրյան միջանցքի» բացումը սպասարկելու. Վահե Դավթյան

ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է «Զանգեզուրյան միջանցքի» բացումը սպասարկելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

Նա նաեւ նշել է. «Որքանով հասկանում եմ, արդեն առկա է բազմակողմանի կոնսենսուս ԵՄ, Թուրքիայի,   բնականաբար, Երևանի ու Բաքվի միջև։

Մնաց հասկանալ միջանցքի կարգավիճակը։ Թեև ցանկացած կարգավիճակում՝ անգամ հայկական կողմի տոտալ վերահսկողության պարագայում, այն ծառայելու է մեկ նպատակի՝ թուրքական էքսպանսիայի իրականացմանը դեպի Կասպից տարածաշրջան ու Մեծ Կենտրոնական Ասիա։

«Թավշյա հեղափոխություն» հատուկ օպերացիան մոտենում է իր ավարտին»։

news.am

Պիտակ