Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i196004-Ադրբեջանցիները_կրակել_են_Սոս_եւ_Թաղավարդ_գյուղերում_գյուղատնտեսական_աշխատանքներ_կատարող_քաղաքացիների_ուղղությամբ
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2023 14:24 Asia/Tehran
  • Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

Մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։

news.am