ՌԴ խաղաղապահները ՀՀ–ից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան
Հոկտեմբեր 01, 2023 16:07 Asia/Tehran
Հայաստանից բերված ալյուրով Ստեփանակերտում հաց կթխեն Լեռնային Ղարաբաղի մնացած բնակչության համար։
ՌԴ խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան, որտեղ հաց կթխեն Լեռնային Ղարաբաղում մնացած հայ բնակչության համար։ Այս մասին հայտնում է խաղաղապահների Տելեգրամ- ալիքը։
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորակազմի «Օռլան-10» անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում է Լեռնային Ղարաբաղում իրադրության մոնիթորինգ: Կատարվում են հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների մշտադիտարկման առաջադրանքներ։
armeniasputnik.am
Պիտակ