ՀՀ–ն հավանություն տվեց ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրի օպերատորների մասին նախագծին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի օպերատորների հիմնադրման մասին ԵԱՏՄ արձանագրության նախագծին: Նախագիծը կներկայացվի խորհրդարան:
Արձանագրությունը նախատեսում է, որ էլեկտրոնային առևտրով պատվիրվող ապրանքների առաքումը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից դուրս, իրավունք կունենան իրականացնել միայն ազգային ռեեստրներում ընդգրկված օպերատորները:
Ռեեստրում ընդգրկվելու համար անհրաժեշտ կլինի ունենալ սեփականության կամ կառավարման ներքո գտնվող տարածքներ ապրանքների ժամանակավոր պահպանման համար` ներառյալ միջազգային փոստային փոխանակման կետերում, ինչպես նաև մաքսային պահեստներում: Բացի այդ, օպերատորը պետք է պայմանագիր ունենա փոխադրման ընթացքում ապրանքների փչացման կամ կորստի դեպքում իր պատասխանատվության ռիսկը ապահովագրելու մասին: Այս դեպքում գնորդին ապահովագրություն կվճարվի:
Օպերատորն իրավունք չունի հրապարակել իր հաճախորդների գնումների մասին տվյալները, ընդ որում` նա իրավունք ունի երկրի մաքսային մարմիններին հաշվետվություն ներկայացնել տեղափոխվող ապրանքների մասին։ Բացի այդ, օպերատորը պետք է ապահովի ապրանքների անվտանգությունը և թույլ չտա կողմնակի անձանց մուտք գործել պահեստավորման վայրեր:
Երկրները կարող են իրենց մոտ ներդնել էլեկտրոնային առևտրի օպերատորի ինստիտուտը` ռեեստրի ստեղծման և դրանում առաջին օպերատորի ընդգրկման օրվանից 6 ամսվա ընթացքում:
armeniasputnik.am