Մարտ 26, 2024 11:45 Asia/Tehran
  • Մենք հող չենք հանձնում, մենք փորձում ենք կանգնել մեր պետական սահմանի վրա. Վահագն Ալեքսանյան

Տավուշում նման անուններով գյուղեր գոյություն չունի, դրանք Տավուշի գյուղերին սահմանակից տարածքներ են, որոնք նախկինում եղել են ադրբեջանաբնակ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով վերջին Տավուշի 4 գյուղերը հանձնելու շուրջ քննարկումների մասին:

«Դրանք 1991-92 թվակականներին ադրբեջանական գյուղեր են եղել, եւ սա ոչ մեկ չի հերքում ու հակառակը չի պննդում, պետք է հասկանալ, որ խոսքաը գնում է Տավուշի մարզին սահմանակից գյուղերի մասին: Տավուշում եղել է մի հատված, որտեղ ադրբեջանցիներն են առաջ եկել, եղել է մի հատված, որ մերոնք են առաջ գնացել ու այդպես կանգնել են, դա դարձել է շփման գիծ»,-ասել է նա:

Հարցին, թե ինչու է Հայաստանի իշխանությունները այդ հողերը հանձնում, պատգամավորն ասաց, որ ճիշտ չէ այդ ձեւակերպումը. «Ճիշտ է այն, որ մենք փորձում ենք կանգնել մեր պետական սահմանի վրա եւ փորձում ենք, որ Ադրբեջանն էլ կանգնի իր պետական սահմանի վրա,որպեսզի մենք ոչ միայ  հետ կանգնենք մեր պետականմ սահմանին, այլեւ առաջ կանգնենք մեր պետական սահմանին, որտեղ Ադրբեջանն է առաջ կանգնած»:

Հարցին, թե մեր կողմից այդ տարածքների հանձնումից հետո Ադրբեջանն էլ արդյոք հանձնելու ՀՀ-ին պատկանող տարածքները, պատգամավորն ասաց, որ իրենք առնվազն պահանջելու են դա:

Դիտարկմանը, թե մենք տալիս ենք Ադրբեջանին տարածքներ իրենց սպառնալիքի տակ իսկ մերը չենք ստանում այս դեպքում, Ալեքսանյանն ասաց, որ պետք է ամեն ինչ անել, որ դիվանագիտական ու քաղաքական եղանակներով հասնել նրան, որ Ադրբեջանն էլ հետ գնա հայկական տարածքներից:

«Մենք պնդում ենք, որ պետք է տեղի ունենա դեմարկացիա եւ դելիմիտացիա եւ այս պրոցեսը նրա մաիսն է, որ այն, ինչը մերն է, մերն է, 29 800 քառակուսի կիլոմետր մերն է, իսկ ինչը դրանից դուրս է, դա մերը չի: Այս սկզբունքը եթե ընդունում ենք, ընդունում ենք, եթե չենք ընդունում, ես հիմա շատ երկար  կարող եմ պատմել, թե ինչ տեղի կունենա դա չընդունելու դեպքում: Մեր մոտեցումն այնէ, որ շփման գիծը  պետք է վերափոխվի ու դառնա սահման»,-ասել է նա:

Պետրոսի Ղազարյանի հարցին, թե այդ հողերը վերադարձնելուց հետո Ադրբեջանը ընդունելու է, որ դա է պետական սահմանը եւ ճանաչելու է այն, Ալեքսանյանը պատասխանեց. «Ադրբեջանը պիտի ընդունի եւ պիտի ճանաչի դա»:

Ճշգրտող հարցին, թե ով է դա երաշխավորում, պատգաավորն ասաց, որ երբ որ Ադրբեջանը 2022 թվականին հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, ստացավ 2 տեսակի հակազդեցություն՝ ՀՀ զինված ուժեր եւ միջազգային հանրություն:

«Միջազգային հանրությունը քննադատեց ու շատ խիստ դատապարտեց Ադրբեջանի հարձակումը ՀՀ տարածքի վրա ու Հայստանը կարողացավ կանգնեցնել Ադրբեջանի հարձակումը: Ակնհայտ է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը արժանանալու է միջազգային սուր հակազդեցության, իսկ երբ որ Ադրբեջանը փորձի հարձակում սանձազերծել իր միջազգային ճանաչված տարածքի վրա, ստանալու է այդ սուր հակազդեցությունը»,-ասաց նա:

Հարցին, թե կա երաշխիք, որ դա կբերի խաղաղության, Ալեքսանյանն ասաց, որ դրա երաշխիքը աշխարհի ոչ մի կետում չկա. «Աշխարհում երաշիք չկա, որ վաղը երրորդ համաշխարհային օատերազմը չի սկսվի»:

Հարցին, թե արդյոք այդ հողերի օտարումը չի բերի նրան, որ կենսական ճանապարհները, արոտսավայրերը, բնակավայրերը րչեն հայտնվի թշնամու թիրախում, պատգամավորն ասաց,որ արդեն իսկ թշնամու թիրախում են Տավուշի մի շարք բնակավայրեր:

news.am

Պիտակ