Ներկայացրեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի օրիգինալ տարբերակը. Վարդանյան
(last modified 2024-10-21T08:32:30+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 12:02 Asia/Tehran
  • Ներկայացրեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի օրիգինալ տարբերակը. Վարդանյան

ՀՀ ԱԺ ընդդիմությունը պահանջում է, որ իրենց ներկայացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի օրիգինալ տարբերակը, որը գրված է ռուսերենով։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ի պատասխան ասաց, որ ԱԺ–ն բազմաթիվ միջազգային փաստաթղթեր է քննարկել ու վավերացվել, բայց դրանք եղել են բացառապես հայերեն, ինչին ի պատասխան պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ տվյալ դեպքում հարցն անկյունաքարային է, քանի որ հայերեն ու ադրբեջաներեն տեքստերի անհամապատասխանության դեպքում հիմք է ընդունվելու ռուսերեն տեքստը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրեն ռուսերեն տեքստը, բայց հավելեց, որ այն հրապարակելու հետ կապված սինքրոն պայմանավորվածություններ կան։

Sputnik.