Ինչո՞ւ է Բաքուն ձգձգում Երևանի հետ խաղաղության համաձայնագիրը
Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև 2025 թվականի մարտին կնքված խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական մշակմանը, Բաքվի կառավարությունը մինչ օրս հրաժարվել է պաշտոնապես ստորագրել համաձայնագիրը։ Ամերիկյան Foreign Affairs պարբերականն իր վերլուծական հոդվածում, պայմանագիրն ստորագրելու հարցում Բաքվի ձգձգումը գնահատել է որպես Երևանից ավելի շատ զիջումներ ստանալու փորձ և զգուշացրել է այս ձգձգման հետևանքների մասին։
Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը, օգտվելով 2020 և 2023 թվականների ռազմական հաղթանակներից, կարողացավ իր լիակատար վերահսկողության տակ առնել Ղարաբաղի տարածաշրջանը և նրա հարակից տարածքները։ Ի դեպ, Ուկրաինայի հակամարտության պատճառով Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացումը թույլ է տվել Բաքվին ամրապնդել իր դիրքերը որպես ավելի անկախ դերակատար։ Թուրքիային և Իսրայելին ռազմավարական մերձեցումը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում ավելի մեծ դեր խաղալը վկայում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ նոր հորիզոններ բացվելու մասին։
Ամերիկյան Foreign Affairs պարբերականը զգուշացնում է, որ այնուամենայնիվ, Ադրբեջանի ներքին կայունությունը մնում է խոցելի։ Նավթից և գազից մեծ կախվածությունը՝ այս տարի էներգիայի գների անկման հետ միաժամանակ, սպառնում է երկրի տնտեսական կայունությանը։ Բացի այդ, քաղաքական բռնաճնշումները և Իլհամ Ալիևի կառավարման շարունակումը խթանել են աճող սոցիալական դժգոհությունը։
Խաղաղության գործընթացում ձգձգումները կարող են կրկին Ռուսաստանին հնարավորություն տալ վերականգնել իր ավանդական դերակատարությունը,որպես Կովկասի կայունության երաշխավոր։ Սա կարող է մարտահրավեր նետել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և տարածաշրջանային ինտեգրացիան խթանելու Բաքվի ջանքերին։
Տարածաշրջանային մակարդակում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության ընդլայնումը, սահմանների վերահսկողության վերականգնումը և Նախիջևանում Թուրքիայի հետ ենթակառուցվածքային նախագծերը Թեհրանում մեծ մտահոգություն են առաջացրել։ Իրանին մտահոգում է այն հարցը, որ Ադրբեջանի տարածքը կդառնա Իսրայելի ռազմական գործողությունների հարթակ իր միջուկային ծրագրի դեմ։
Ըստ Foreign Affairs-ի, չնայած Բաքուն այսօր հզոր դիրքից է հանդես գալիս, սակայն այս հզորությունը կառուցված է խարխլված հիմքերի վրա և եթե խաղաղության գործընթացը կանգ առնի կամ տարածաշրջանային լարվածությունը սրվիմ այն կարող է սպառնալիք դառնալ երկրի վերջին նվաճումների և ամբողջ տարածաշրջանի կայունության համար։