Իրանի զավակ Մաքան Նասիրիի ձայնի արձագանքը հնչեց Երևանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i245922-Իրանի_զավակ_Մաքան_Նասիրիի_ձայնի_արձագանքը_հնչեց_Երևանում
Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ Մինաբ դպրոցի նահատակ Մաքան Նասիրիի հիշատակին նվիրված միջոցառում։
(last modified 2026-05-28T08:07:14+00:00 )
Մայիս 28, 2026 11:22 Asia/Tehran
  • Իրանի զավակ Մաքան Նասիրիի ձայնի արձագանքը հնչեց Երևանում

Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ Մինաբ դպրոցի նահատակ Մաքան Նասիրիի հիշատակին նվիրված միջոցառում։

Երևանում Իրանի դեսպանատանը կից գործող «Շահիդ Ֆահմիդե» (Shahid Fahmideh) իրանական հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահը կանվանակոչվի Մական Նասիրիի պատվին։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղալոմին։

Նասիրին ավելի քան 160 երեխաներից մեկն էր, որոնք զոհվեցին 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով։

Միջոցառմանը մասնակցել են Երևանի հայկական դպրոցների և Իրանի Իսլամական Հանրապետության դպրոցի աշակերտները, ինչպես նաև հայ և իրանցի ուսուցիչներ, մեր հայրենակիցները և Իրանի բարեկամ հայերը: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Մաքանի հիշատակին` դատապարտելով ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի կողմից Մինաբի դպրոցի դեմ իրականացված սարսափելի հանցագործությունը։

Մաքան Նասիրիի մայրն իր խոսքում նշեց, որ գուցե մի օր շրջի ամբողջ աշխարհով, որպեսզի թույլ չտա, որ անմեղ զոհերի ձայնը լռեցվի։ Նա հավելեց․ «Ես չեմ զարմանում Ամերիկայի և Իսրայելի գործողություններից․ նրանք Գազայում սպանել են 50 հազար կին և երեխա։ Ես զարմանում եմ հարևանների վրա, որոնք չպահպանեցին հարևանության օրենքն ու կարգը` տրամադրելով օդային ու ցամաքային տարածք մեր թշնամիներին այս վայրագ հարձակումների համար»։

Որդուց մնացած միակ բանը, որ նրանց հաջողվել է գտնել՝ մարզակոշիկն է, որը ծնողներն իրենց հետ բերել են Երևան։

Ծրագրի մյուս հատվածներում ցուցադրվեցին Մինաբի դպրոցի նահատակների և Մաքանի մասին գեղեցիկ տեսահոլովակներ, երեխաները միասին երգեցին օրհներգը, ծաղիկներ նվիրեցին Մաքան Նասիրիի ընտանիքին, նաև ի հիշատակ Մաքան Նասիրիի Երևանի Կապույտ մզկիթի այգում տնկվեց ծառ: