Գնդակը գտնվում է մեր դաշտում. Խոսրով Հարությունյանը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i246072-Գնդակը_գտնվում_է_մեր_դաշտում._Խոսրով_Հարությունյանը_ՀՀ_ՌԴ_հարաբերությունների_մասին
Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն ակնհայտ զգացնել է տալիս մի շատ պարզ բան, որ Հայաստանի Հանրապետությունն իր բնականոն կենսագործունեությունն ապահովում է Ռուսաստանի աջակցության, այդ թվում տնտեսական շատ լուրջ աջակցության շնորհիվ, ուստի պետք է դրա հետ հաշվի նստել։
(last modified 2026-05-31T16:18:46+00:00 )
Մայիս 31, 2026 19:44 Asia/Tehran
  • Գնդակը գտնվում է մեր դաշտում. Խոսրով Հարությունյանը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին

Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն ակնհայտ զգացնել է տալիս մի շատ պարզ բան, որ Հայաստանի Հանրապետությունն իր բնականոն կենսագործունեությունն ապահովում է Ռուսաստանի աջակցության, այդ թվում տնտեսական շատ լուրջ աջակցության շնորհիվ, ուստի պետք է դրա հետ հաշվի նստել։

Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Ռուսաստանն ասում է` բարի եղեք հաշվի նստել մեր հետաքրքրությունների հետ»,–նշեց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ համոզված չէ, որ ՌԴ սահմանափակումները Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու լավագույն մեթոդն են, սակայն Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող մի բարեկամ երկրի շահերն անտեսելով այլ երկրների հետ հարաբերություններ ունենալ։

Նախկին վարչապետը համոզված է, որ Հայաստանի նպատակը պետք է լինի արտաքին կապերը հնարավորին չափով դիվերսիֆիկացնել, բայց այդ հարաբերությունները չի կարել ձևավորել Հայաստանի բարեկամ երկրներին վտանգելու կամ նրանց շահերը անտեսելու ճանապարհով։