ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան ու Ստեփանակերտ կայցելեն
Մայիս 30, 2017 15:59 Asia/Tehran
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի սկզբին կայցելեն Երեւան ու Ստեփանակերտ:
Այս մասին մայիսի 30-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով՝ այցը կկայանա շուրջ 10 օր անց: Միջնորդները կլինեն Երեւանում, իսկ հետո մտադիր են մեկնել Ստեփանակերտ:
Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ նախագահների մակարդակով հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Նալբանդյանը նշեց, որ եռանախագահների այցի ընթացքում, եթե նման առաջարկ լինի, հնարավոր է քննարկվի նաեւ ԱԳ նախարարների հանդիպման հարցը՝ հետագայում նախագահների հանդիպում կազմակերպելու համար:
News.am