«Social Progress Index 2017». Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից
https://parstoday.ir/hy/news/armenia-i65714-social_progress_index_2017_._Հայաստանն_առաջ_է_անցել_Ռուսաստանից_և_Ադրբեջանից
Միջազգային հետազոտական «Social Progress Imperative» կազմակերպությունը հրապարակել է «Social Progress Index 2017» վարկանշային աղյուսակը, որը սահմանում է աշխարհի բոլոր երկրներում կյանքի մակարդակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2017 09:09 Asia/Tehran
  • «Social Progress Index 2017». Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

Միջազգային հետազոտական «Social Progress Imperative» կազմակերպությունը հրապարակել է «Social Progress Index 2017» վարկանշային աղյուսակը, որը սահմանում է աշխարհի բոլոր երկրներում կյանքի մակարդակը:

ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Բելառուսից (65), Ռուսաստանից (67), Ադրբեջանից (76), Ղազախստանից (74) և հետխորհրդային այլ երկրներից:

Վականշային աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվել է Դանիան:

Social Progress Index-ը կազմելիս հաշվի են առնվում բժշկության, կրթության հասանելիությունը, կենսամակարդակը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունը և խոսքի ազատությունը:

armedia.am/