ՀՀ ԱԳ նախարարը նոյեմբերի 14-ին կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
(last modified Tue, 14 Nov 2017 05:50:29 GMT )
Նոյեմբեր 14, 2017 09:20 Asia/Tehran
  •  ՀՀ ԱԳ նախարարը նոյեմբերի 14-ին կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շրջանակներում Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է: «Հանդիպում նախատեսված է։ Չեմ կարող ասել՝ երբ կլինի։ Պայմանավորվածություն կլինի ու այդ մասին կհայտարարվի», - ասել էր փոխնախարարը։

Ադրբեջանի ԱԳ նախարր Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովը կարող են հանդիպել նոյեմբերի 16-ին Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների շրջանակում: Մամեդյարովը նշել է, որ հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում:

Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման հարցը Թեհրանում քննարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Panarmenian.net

                                     

 

Պիտակ