ԵԱՀԿ ԽՎ նախագահը մտադիր է այցելել Հայաստան
Հունվար 27, 2018 10:22 Asia/Tehran
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան:
Ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին՝ Ծերեթելին հիշեցրել է չլուծված հակամարտությունների մասին: «Ինչ վերաբերում է չկարգավորված հակամարտություններով այլ տարածաշրջաններին, ապա ես, օրինակ, ԽՎ-ի Միջազգային քարտուղարության հետ միասին պատրաստվում եմ այցելել Հայաստան եւ Ադրբեջան, և հնարավոր է այցելեմ նաեւ Մոլդովա»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը:
Ծերեթելին նաեւ հաստատել է իր աջակցությունը Իտալիայի՝ կազմակերպությունում նախագահության առաջնահերթություններին:
News.am