Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին. դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i84097-Իրանը_պատրաստ_է_հարմար_գներով_գազ_վաճառել_Հայաստանին._դեսպան
Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2018 13:08 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին. դեսպան

Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երեւանի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հուսով եմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք այդ իրադարձությանը»,-ասաց նա: Պայմանավորվածության համաձայն, Իրան արտահանվելիք էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը գազ կստանա:

Դեսպանը նշեց նաեւ, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: «Մենք այս հարցը քննարկում ենք, եւ ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք: Եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա, կարծում եմ, շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, եւ դա կնպաստի, որպեսզի Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն»,-ասաց Սաջադին:

Նա եւս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտում շատ լավ համագործակցություն են իրականացնում: «Մենք ծրագրում ենք SUAP-ի շրջանակներում եւս համագործակցություն ձեւավորել»,-հավելեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Իրան–Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից հասցնել մինչև 1000 ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:

 1in.am