Հոկտեմբեր 30, 2018 17:48 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար.«Միջազգային հանրությունը կանգնել է ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Միջազգային հանրությունը կանգնել է ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ: Մեր հարևաններն ու եվրոպական երկրները դմադրում են ԱՄՆ-ի միակողմանի քայլերին»:

Երեքշաբթի օրը, Ստամբուլում, Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ նիստի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանին շրջափակելու ԱՄՆ-ի որոշումը հակասում է միջազգային օրենքներին և ցավոք այս օրինազանց երկիրը ուզում է պատժել օրենքին հավատարիմ երկրներին»:

Զարիֆը շեշտել է.«Իրանի շրջափակմամբ ամերիկացները չկարողացան հասնել իրենց նպատակին»: Զարիֆը հավաստել է.«Թուրքիան ու Ադրբեջանը պատժամիջացների հարցով պաշտպանեցին Իրանի դիրքորոշումները և ընդգծեցին, որ շարունակելու են համագործակցել Թեհրանի հետ»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆի խոսքերով, Ստամբուլի նիստի ընթացքում կողմերը մտքերի փոխանակում են կատարել էներգետիկայի, տարանցման, զբոսաշրջության ու գիտելիքահեն համագործակցությունների և այդ կարգի խնդիրների շուրջ:

Պիտակ