Դեկտեմբեր 13, 2018 11:29 Asia/Tehran

Իրանի հեղափոխության հաղթանակի 40-ամյակի հետ միաժամանակ ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի թշնամությունն ու ատելությունը հասել է իր գագաթնակետին:

Այս օրերին, ԱՄՆ-ի պետայրերը պատրվակ են ծառայեցնում Իրանի հրթիռային ծրագիրն ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի ազդեցիկ ներկայությունը: Նրանք ցանկացած ամբիոնից իրենց ելույթներով ձգտում են միջազգային հանրությանը պարտադրել իրենց հակաիրանական տրամադրությունը: Այս քաղաքականությունն ուղեկցում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, ինչի բուն պատճառը պատժամիջոցների անվան տակ ԱՄՆ-ի հակաիրանական ճնշումների ու սպառնալիքների քաղաքականության անարդյունավետությունն է: 

ՀԳՀԾ-ում չհիշատակված ու մյուս երկրների հետ ոչ մի առնչություն չունեցող խնդրի պատրվակ դարձնելը ցույց է տալիս, որ աշխարհին Իրանի դեմ տրամադրելու քաղաքականության մեջ ԱՄՆ-ն մեծ պարտություն է կրել: Այս տարի ԱՄՆ-ի պարտությունները 40 տարեկան կդառնան և այս օրերին ԱՄՆ-ի պետայրերի հռետորաբանությունների արմատները պետք է որոնել այս նույն խնդրի մեջ: Իրանի հրթիռային ծրագիրը ներքին խնդիր է և ցանկացած երկիր իր պաշտպանական դոլտրինայի համաձայն իրավունք ունի զարգացնել իր պաշտպանական կարողությունները: Հրթիռային փորձարկումները ցանկացած երկրի պաշտպանական ծրագրի մաս են կազմում և Իրանը նույնպես իր զսպողական ուժի զարգացման շրջանակներումյ իրականացնում է այս ծրագիրը: ԱՄՆ-ի պետայրերի կողմից այս խնդրի  շահարկումը նախ համարվում է Իրանի ներքին հարցերին միջամտություն և ապա՝ հրթիռային ծրագրի պատրվակով իրանաֆոբիայի տարածում:

Մայք Պոմպեոն չորեքշաբթի օրը թիվ 2231 բանաձևի գործադրման կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի քննարկման համար հրավիրված ԱԽ-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Այս նիստում ԱՄՆ-ն պարզեց, որ Իրանի բալիստիկ հրթիռների հետ կապված ակտիվությունն անվերահսկելի է դարձել»:

ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ Իրանը տարբեր պատրվակներով հրաժարվում է գործադրել ԱԽ-ի տարբեր բանաձևերը: Նրա խոսքերով. «Իրանի հրթիռային փորձարկումներին պետք է վերջ տրվի»:

Դա այն դեպքում, երբ երեքշաբթի օրը, ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Իրանում տեղի ունեցած հրթիռային վերջին փորձարկման մասին նշել է.«Հրթիռային ծրագիրը երբեք քննարկման առարկա չի եղել և ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևում նույպես ԻԻՀ-ի համար այդ հարցում արգելք չի սահմանվել»: Իրանի հրթիռային ծրագրի և այս երկրի տարածաշրջանային ներկայության վերաբերյալ ԱՄՆ-ի պետայրերի ապմագորգոռ հայտարարությունները Իրանի հետ նոր բանակցություններ սկսելու հարցում գործադրվող ջանքեր են: Ամերիկացիները ձգտում են այս երկու խնդիրները նաև բանակցության թեմա դարձնել: Սակայն դա երազ է, որը երբեք չի իրականանա: 

Այս կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, չորեքշաբթի օրն ասել է. «Նոր բանակցության և համաձայնության մասին ամերիկացի պաշտոնատարների հայտարարություններն անարժեք են»:

Խարդախությունը,  բռնությունը և պատժամիջոցներ գործադրելու հարցում ԱՄՆ-ի մոլուցքն այդ երկրի ներկա  կառավարության արտաքին քաղաքականության հիմքերն են: ԱՄՆ-ն, Իրանի դեմ իր թշնամությունը խստացնելու համար նույնիսկ պատանդ է վերցրել ԱԽ-ին: ՀԳՀԾ-ց դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն ամբողջ ուժով փորձում է ուրիշներին, հատկապես՝ եվրոպացիներին գայթակղելով, վերջ տալ ՀԳՀԾ-ին, որպեսզի նման պայմաններում ճանապարհ հարթվի նոր բանակցություններ սկսելու համար: Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ Մայք Պոմպեոյի հայտարարությունները նույնպես ծառայում են ԱՄՆ-ի այդ քաղաքականությանը: Այդ քայով Պոմպեոն փորձում է ազդել Իրանի ու մյուս երկրների հարաբերությունների վրա: Ամեն դեպքում Իրանի կառավարությունը, ցանկացած այլ կառվարության նման, իր անվտանգության ու պաշտպանական օրինական կարողության հաշվին չի հաշտվի որևէ երկրի հետ:

Պիտակ