Դեկտեմբեր 14, 2018 06:01 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պիտի հրաժարվեն կեղծավոր հայտարարություններից

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պիտի հրաժարվեն Իրանի հրթիռների ու տարածաշրջանային քայլերի մասին կեղծավոր լեզվագարությունից»:

Իրանի ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը Թուիթերում կատարած գրառման մեջ ներկայացնելով տարածաշրջանի երկրների ռազմական ծախսերի վիճակագրական պատկերը, գրել է. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պիտի հրաժարվեն Իրանի հրթիռների ու տարածաշրջանային քայլերի մասին անիմաստ ու երկակի արտահայտություններից»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծելով, որ փաստերը խոսուն են, հավելել է. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները եմենցիներին կոտորածի ենթարկելու համար հարյուրավոր միլիարդ դոլար արժողությամբ զենք են վաճառում»:

«Սադդամից սկսած մինչև ԻԼԻՊ, տարածաշրջանի տառապանքի ու ցավերի պատասխանատուն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն են»,-ընդգծել է Զարիֆը:

«Սիփրի» հաստատությունը, հղում կատարելով Իրանի ԱԳ նախարարի հրապարակած վիճակագրական տվյալներին, գրել է, որ 2013-ից 2017 թվականների ընթացքում ԱՄՆ-ն ապահովել է Սաուդյան Արաբիայի ռազմական ներկրումների 61 տոկոսը: Հաջորդ տեղերում են Բրիտանիան ու Ֆրանսիան: 

Պիտակ