Դեկտեմբեր 26, 2018 05:30 Asia/Tehran
  • Թեհրան-Բաքու քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «Իրանի ու Ադրբեջանի քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում»:

Համաձայն Իրանի ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան Թեհրանում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, որ երկու երկրների ղեկավարության կամքի պատճառով Իրանի ու Ադրբեջանի քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում, ասաց. «Չնայած նախորդ տարվա համեմատությամբ այս տարի երկու երկրի առևտրական ու տնտեսական հարաբերություններում արձանագրված 40 տոկոսանոց աճին այդ հարաբերությունները դեռ զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին»:

Իրանի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ համատեղ նախագծերի իրագործմամբ և Իրանի ու Ադրբեջանի միջև տարանցիկ միջանցքների թողունակության օպտիմալ շահագործմամբ տնտեսական ու առևտրական ոլորտներում երկու երկրների հարաբերությունները կընդլայնվեն:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահը պատմական, աշխարհագրական ու մշակութային ընդհանրությունների պատճառով չափազանց լավ և կարևոր բնորոշելով Թեհրան-Բաքու հարաբերությունները և անդրադառնալով երկու երկրների շահերն ապահովող հյուսիս-հարավ միջանցքի նշանակությանն ընդգծեց այդ միջանցքի իրագործման և դրա տարողության օպտիմալ շահագործման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը երեկ նաև հանդիպում ու զրույց ունեցավ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու, իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լառիջանիի և ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Պիտակ