Իրանը դատապարտում է Եգիպտոսի ահաբեկչական գործողությունը
(last modified Sat, 29 Dec 2018 08:37:58 GMT )
Դեկտեմբեր 29, 2018 12:07 Asia/Tehran
  • Իրանը դատապարտում է Եգիպտոսի ահաբեկչական գործողությունը

Իրանի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակը դատապարտել է օտարերկրյա զբոսաշրջիկների դեմ Եգիպտոսում իրականացված ահաբեկչական գործողությունը:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին շաբաթ օրը հայտարարել է, որ անմեղ կանանց զբոսաշրջիկներին թիրախ դարձնելը սարսափելի քայլ է, և ցավակցություն  է հայտնել Վիետնամի կառավարությանը, ժողովրդին և  այդ հանցագործության հետևանքով զոհվածների հարազատներին:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող օտարերկրյա զբոսաշրջիկների ավտոբուսի պայթյունի հետեւանքով  զոհվել է 2 մարդ  և վիրավորվել՝ 12-ը:

Ուրբաթ երեկոյան պայթյունը տեղի է ունեցել եգիպտական  հնագույն բուրգերի մոտակայքում:
Ոչ մի անձ կամ խումբ դեռևս պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար:

 

Պիտակ