Դեկտեմբեր 29, 2018 15:35 Asia/Tehran
  • Իրանը առաջինն է Մերձավոր Արևելքի ֆիզիկայի և աստղագիտության ոլորտում

Ըստ Scimago վարկանիշային համակարգի, 2017 թվականին հրապարակված գիտական հոդվածների հիման վրա, Ֆիզիկայի և աստղագիտության ոլորտում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իրանը զբաղեցնում է առաջին, իսկ աշխարհում 13-րդ տեղ:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Scimago վարկանիշային համակարգի տվյալների համաձայն, 2017 թվականին Իրանը առաջին տեղն է զբաղեցնում Մերձավոր Արևելքի երկրներում ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում:

SCImago Journal & Country Rank ամսագրում հրապարակված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Իրանն ունի Ֆիզիկա եւ աստղագիտություն բաժնում 7,929 հոդված և մրցակիցների հետ քիչ տարբերությամբ զբաղեցնում է առաջին տեղը:

Իրանից հետո Թուրքիան զբաղեցրել է երկրորդ տեղը 4,887 հոդվածով, իսկ Սաուդյան Արաբիան երրորդ տեղը:

Scimago վարկանիշային համակարգը իրականացվում է Իսպանիայի Granada համալսարանում նույն անունով հետազոտական խմբի կողմից:

Պիտակ