Դեկտեմբեր 31, 2018 06:46 Asia/Tehran
  • Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է Բրիտանիայից Իրանի պարտքի գանձման անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը կիրակի օրը նշել է, որ բրիտանացիները 40 տարի ուշացրել են Իրանի ժողովրդի գումարի վերադարձը: Նա ընդգծել է. «Լոնդոնը պարտավոր է վերադարձնել Իրանի ժողովրդի պարտքը»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը «Համշահրի» օրաթերթի հետ զրույցում Իրանին Բրիտանիայի շուրջ 450 միլիոն ֆունտ պարտքի կապակցությամբ ասել է. «Այս պարտքը հետ վերադարձնելու համար Թեհրանի որոշ բանակցություններ է վարել բրիտանացիների հետ»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս գործը դատական փուլում է: Նա ընդգծել է. «Դատական փուլում Իրանը լավ արդյունքների է հանգել»:

Իրանին Բրիտանիայի 450 միլիոն ֆունտ պարտքը վերաբերում է 1974 և 1976 թվականներին Իրանին 1500 Chieftain տանկերի և 250 զրահապատ ամենագնացների վաճառքին, ինչն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և Իրանի դեմ արևմուտքի անարդար պատժամիջոցների հաստատմամբ, իրականություն չդարձավ:

Արդարադատության միջազգային դատարանը բրիտանական կողմին պարտադրել է վերադարձնել պարտքը և հատուցել դրա պատճառած վնասը:

Պիտակ