Հունվար 01, 2019 03:15 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհավորել է 2019 թվականը

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի գիշեր թուիթերյան գրառմամբ շնորհավորել է 2019 թվականը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, իր թուիթերյան ուղերձում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ռասայական, կրոնական ու ազգային տարբեր պատկանելիության աշխարհի բոլոր բնակիչներին առողջությամբ, խաղաղությամբ ու անդորրով լեցուն տարի մաղթեց:

«Եկեք լուրջ որոշում ընդունենք, որպեսզի 2019 թվականի ընթացքում որևէ անմեղ տղամարդ, կին ու երեխա բախման, ահաբեկչության, ագրեսիայի ու բռնաճնշման պատճառով չսպանվի և  կամ անոթի չմնա»,-ասված է Զարիֆի թուիթերյան գրառման մեջ:

 

Պիտակ