Հունվար 03, 2019 11:34 Asia/Tehran
  • Հրթիռային կարողությունն Իրանի հզորության և պաշտպանական ոլորտի առաջադիմության գագաթնակետը

Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է.«Պաշտպանական նախագծերում, հատկապես հրթիռների հզորության ու ճշգրտության ոլորտում, ԻԻՀ-ն դրական առաջընթաց է ունեցել»:

Չորեքշաբթի օրըջ լրագրողների հետ հանդիպման ընթացքումջ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավելել է.«Իրանը հրթիռային տարբեր, այդ թվում` երկինք-երկինք, երկիր-երկինք, երկիր-երկիր, ծովի մակերեսից մակերես, ցամաքից ծով և ծովի խորքից մակերես հրթիռների արտադրման ու հաջող փորձարկման ոլորտներում զգալի կարողություններ է ձեռք բերել»: 

Պաշտպանական, այդ թվում` հրթիռային կարողությունը, յուրաքանչյուր երկրի հզորացման ազդեցիկ բաղադրիչներից է և այս շրջանակերում, Իրանը, հենվելով ներքին կարողությունների վրա, առաջադիմություն է արձանագրել: Այսօր Իրանի հրթիռային կարողությունը երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում վստահություն ներշնչող գործոններից է:

Անկասկած, պաշտպանական ուժի շարունականան հզորացումն Իրանի անվիճելի իրավունքներց է համարվում: Իրանի հետ Իրաքի ութամյա պատերազմի փորձն ապացուցել է, որ պաշտպանական ուժի հզորացումը անհրաժեշտություն է համարվում և այս խնդիրը Իրանի հրթիռային կարողության զարգացման գործընթացում իրականություն է դարձել:

Ներկայումս, ԻԻՀ-նջ հենվելով ներքին կարողությունների վրա, հրթիռային, ռադարային, զրահային և անօդաչու սպառազինություն արտադրող բարձրակարգ ուժերից մեկն է համարվում: Հրթիռների արտադրության կողքին Իրանը նաև ուշադրություն է դարձնում թիրախին հարվածելու բարձր ճշգրտության խնդրին և պատժամիջոցների առակայությամբ հանդերձ, այդ ոլորտում արձանագրված առաջադիմությունները սպասվածից ավելին են: Տարբեր զորավարժությունների ընթացքում Իրանի կողմից հրթիռային բարձր կարողության ցուցադրումը խոսում է պաշտպանական ոլորտում Իրանի մեծ առաջընթացի մասին:

Այս շրջանակներում, 2 ամիս առաջ, «Վելայաթ 97» զորավարժության ընթացքում, Իրանի արտադրած երկիր-երկինք Մերսադ ՀՕՊ համակարգը հաջողության հետևեց թիրախներին ու ոչնչացրեց դրանք: Այդ զորավարժության խոսնակ գեներալ Սեյեդ Մահմուդ Մուսավին անդրադարձել է Մերսադ ՀՕՊ համակարգով հնթիռ նետելու խնդրին: Այս համակարգը համարելով Իրանի պաշտպանական արդյունաբերության նոր ձեռքբերումներից մեկը, գեներալ Մուսավին ասել է.«Վերջին տարիների ընթացքում,  պատժամիջոցների առկայությամբ հանդերձ, մեզ հաջողվել է ձեռք  բերել այս սպառազինությունները»:

Իրանի հրթիռային կարողությունը հզոր ուժ է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և հենց այս ուժի բաղադրիչը իր ազդեցությունն է թողել տարածաշրջանի ռազմական ու քաղաքական հավասարությունների վրա:

Սիրիայում ահաբեկչական խմբերի դիրքերի վրա հարձակումները աշխարհին հայտնի դարձրեցին Իրանի հրթիռային կարողությունները ու ցույց տվեցին, որ Իրանն իր անվտանգության պաշտպանության հարցում շատ լուրջ է և իր հրթիռային կարողությունը օգրագործելու հարցում ոչ մեկից թույտվություն չի ստանալու: 

Իրանի հրթիռային կարողությունը պարզապես պաշտպանական բնույթ է կրում և չի սպառնում այլ երկրների անվտանգությանը: Այդ կարղությունն օգտագործվում է այն դեպքում, երբ վտանգվում է Իրանի տարածքային ամբողջականությունը, ազգային շահերը ԻԻՀ-ի անվտանգությունը:

Այս ուղղությամբ, շեշտելով, որ ԻԻՀ-ի առաջնահերթությունը հրթիռային կաորղության բարձրացումն է, Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է.«Իրանի հրթիռային կարողությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխիքն է»:

Իրանի պատմությունը բարեկամությանբ ու ընկերությամբ է լցված և այս հատկությունը չի նշանակում, որ պետք է մի կողմ դրվի պաշտպանական կարողությունը: Ցանկացած երկրի իրավունքն է ամրապնդել ու հզորացնել պաշտպանական կարողությունը: Իրանի հթրիռային կարողության բարձրացումը չի վտնգում Արևմտյան Ասիայի տարտածաշրջանի անվտանգությունը: Այն բարեկամության ու խաղաղության ուղերձ է հղում բոլորին:

 

 

Պիտակ