Փետրվար 05, 2019 06:50 Asia/Tehran
  • Ֆինանսական փոխանակումների համար Իրանը  չի սպասելու Եվրոպային. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ ֆինանսական փոխանակումներ իրականացնելու համար Իրանը չի սպասելու Եվրոպային: Նա ասել է. «Այս ժամանակահատվածում Իրանի ու Եվրոպայի միջև առևտրական փոխանակումներն աջակցող մեխանիզմի ստեղծումը փորձնական բնույթ է կրում և պիտի տեսնել, թե եվրոպացիները որքան լրջորեն են տրամադրված այս հարցում»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, երկուշաբթի օրը Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Իրանի հետ առևտրական ու ֆինանսական շրջանառության համար մեխանիզմի ստեղծումն ուշացած էր և պիտի շատ ավելի վաղ իրականություն դարձած լիներ, ինչը ձգձգվեց ԱՄՆ-ի ճնշումների պատճառով»:

«Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները, սակայն եվրոպացիներն իրենց պարտավորությունները չեն կատարել և չեն հատուցել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  հրաժարման հետևանքով Իրանի կրած վնասը»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը, նշելով, որ եվրոպացիները հնարավորինս շուտ պիտի իրագործեն իրենց պարտավորությունները:

Զարիֆը հավելել է. ««Առևտրական գործարքների պաշտպան միջոց»-ը (INSTEX) Իրանի համար կարևոր լինելուց առավել նշանակություն ունի եվրոպացիների համար, որպեսզի աշխարհին ապացուցեն, որ անկախ են և կարող են պաշտպանել իրենց սեփական շահերը»:

«Մեխանիզմը գործարկման սկզբում սկսվելու է ԵՄ-ի 28 անդամների մասնակցությամբ և տարածվելու է պատժամիջոցների չենթարկված ապրանքների վրա, սակայն այդ երկրներով ու այդ տեսակի ապրանքներով չի սահմանափակվելու»,-իր խոսքն ավարտել է Զարիֆը։

 

Պիտակ