Փետրվար 10, 2019 17:34 Asia/Tehran

Կիրակի օրը, Բեյրութ ժամանելով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Լիբանանի Իրանի ռազմական օգնության հավանականության մասին, Իրանի արտգործնախարարն ասել է.«Լիբանանի կառավարության ցանկության դեպքում, Իրանը բոլոր ոլորտներում կհամագործակցի այդ երկրի հետ»:

Լիբանան երկօրյա այցելության ընթացքում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Իրանի համերաշխությունն է հայտնելու  այդ երկրի ժողովրդի ու կառավարության հետ և ԻԻՀ պատրաստակամությունն է հայտնելու բոլոր ոլորտներում Լիբանանի հետ համագործակցելու համար:

Անդրադառնալով իր այցի և Լիբանանում նոր կառավարության կազմավորման միաժամանակ լինելուն, Զարիֆն այյդ ձեռքբերումը շնորհավորել է Լիբանանի ժողովրդին ու կառավարությանը:

Իրանի արտգործնախարարն ասել է.«Լիբանանը դիմադրության ու խաղաղ համակեցության խորհրդանիշ է»:

Երկու շաբաթ առաջ, շուրջ 9 ամիս սպասելուց հետո, Սաադ Հարիրիի գլխավորությամբ կյանքի է կաչվել Լիբանանի նոր կառավարությունը:

Պիտակ