Փետրվար 18, 2019 07:13 Asia/Tehran
  • Եվրոպան պիտի վճարի ԱՄՆ-ին ընդդիմանալու դիմաց. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «ԻԻՀ-ն ճի կարող ընդմիշտ վճարել ՀԳՀԾ-ի, նաև թմրաբիզնեսի ու մարդու թրաֆիկինգի հետ կապված համաշխարհային անվտանգության ծախսերը»:

ԻԻՀ ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը Մյունխենի անվտանգության համաժողովի կապակցությամբ Թուիթերում կատարած գրառման մեջ ընդգծել է. «Ժամանակն է, որպեսզի Եվրոպան վճարի ԱՄՆ-ի սանձարձակությանն ընդդիմանալու համար»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ավելի վաղ Մյունխենի անվտանգության համաժողովի երրորդ օրվա ընթացքում քննադատելով ՀԳՀԾ-ն լքելու և ԱԽ-ի բանաձևի շրջագծում ստանձնած պարտավորությունները ոտնահարելու ուղղությամբ Եվրոպայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ վարչակազմի վարած քաղաքականությունն, ընդգծել էր. «Իրանը չի կարող միայնակ վճարել համաշխարհային նվաճումների, այդ թվում ՀԳՀԾ-ի համար և անհրաժեշտ է, որ այդ կապակցությամբ Եվրոպան նույնպես ներդրում կատարի և   քայլ վերցնի»:

«ԱՄՆ-ն այսօր տարածաշրջանում անկայունության գլխավոր աղբյուրն է դարձել»,-հայտարարել է Զարիֆը նկատելով, որ ԱՄՆ-ի 40-ամյա ճնշումները չեն կարողացել Իրանին ծնկի բերել:

Պիտակ