Մարտ 06, 2019 11:06 Asia/Tehran
  • Էրաղչի. ՀԳՀԾ-ի անդամ պետությունների միջև կա քաղաքական կամք

ՀԳՀԾ-ի քննարկման համատեղ հանձնաժողովի Իրանի պատվիրակության ղեկավարը, համատեղ նիստում ասել է. «Կա քաղաքական կամք, անդամ պետությունների միջեւ, որոնք զբաղվում են ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գոլուց հետո ստեղծած խոչընդոտները եւ խնդիրները վերացնելու հարցով»:

«ԻՍՆԱ»-ի հաղորդման համաձայն, Վիեննայում կայացած նիստից առաջ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է, որ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ կքննարկվի  ՀԳՀԾ-ի շրջանակում միջուկային հարթությունների ուսումնասիրման եւ պատժամիջոցների վերացման վերաբերյալ հարցերը: 

Էրաղչին հստակեցրել է, որ միջուկային հարցերի վերաբերյալ ՀԳՀԾ-ի միասնական հանձնաժողովի քննարկումները շարունակվում են: Նա հավելել է, որ Միջուկային ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը 14-րդ անգամ հաստատել է , որ Իրանը հավատարիմ է իր պարտավորություններին,  սակայն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո սահմանված պատժամիջոցները բազմաթիվ խնդիրներ են հարուցել կողմերի համար:  

Երեքշաբթի առավոտյան Վիեննայում գումարվել է հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու հարցով գործադիր հանձնաժողովի հանդիպումը:

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին, երեքշաբթի առավոտյան ժամանել է Վիեննա եւ հանդիպել եվրոպացի պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրամիության արտաքին գործերի հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտին:

 

 

Պիտակ