Մարտ 17, 2019 17:47 Asia/Tehran
  • Իրանը բողոքել է Քենիայի դեմ

Ի նշան բողոքի իրանցի երկու բանտարկյալների ազատ արձակման դատավճռի խախտման դեմ, Թեհրանում Քենիայի դեսպան Ռողիյա Սուբոն արտգործնախարարություն է կանչվել: Այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին:

Նա նշել է, որ Իրանի արտգործնախարարության Աֆրիկայի հարցերի գերատեսուչը Թեհրանում Քենիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ բողոքն է հայտնել Քենիայի դատական ատյանի անարդար վճռի կապակցությամբ:

2018թ. փետրվարին, Քենիայի գերագույն դատարանը երկու իրանցի ամբաստանյալների դատական գործը վերանայելով, նրանց անմեղսունակ ճանաչեց ու նրանց ազատ արձակման վճիռն արձակեց: Սակայն ոչ-իրավական միջամտություն կատարելով, Քենիայի ոստիկանությունը չի իրագործել այդ դատավճիռը և արգելել է երկու իրանցիներին վերադառնալ Իրան:

Ղասեմին հավաստիացրել է, որ անցած ուրբաթ օրը, Քենիայի գերագույն ատյանը խախտել է գերագույն դատարանի վճիռը և երկու իրանցիներին կրկին տեղափոխել բանտ:

 

Պիտակ