Հոկտեմբեր 30, 2019 18:19 Asia/Tehran
  • Ավելի քան 100 հազար քենիացիներ հայց են ներկայացրել Բրիտանիայի գաղութացման դեմ

Քենիայի ավելի քան 100 հազար քաղաքացիներ, ՄԱԿ-ում հայց են ներկայացրել բրիտանացի գաղութարարներ դեմ:

Մի խումբ քենիացի փաստաբաններ չորեքշաբթի օրը Քերիչո կատարած այցի շրջանակում, հայց են ներկայացրել Բրիտանիայի դեմ և այդ երկրի կառավարությանը մեղադրել են գաղութացման ժամանակաշրջանում Քենիայի ժողովրդի դեմ իրականացված անարդարությունների համար պատասխանատվություն չկրելու մեջ:

Փաստաբանները նաև Բրիտանիայի գաղութների  կառավարիչներին ու  բանակին մեղադրել են Քերիչոյում  սևամորթների հողատարածքները  դիտավորյալ հրկիզելու, մարդկանց բռնությունների ենթարկելու, նրանց սպանելու և նրանց իրավունքները ոտնահարելու մեջ: Փաստաբաններն ասել են, որ Բրիտանիայի իշխանություններից և ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այդ խնդիրների համար:

Հայցագիրը ստորագրողների թիվը հասնում է ավելի քան 100 հազարի: Նրանք պահանջում են, որպեսզի Բրիտանիայի կառավարությունը ներողություն խնդրի Քենիայից և այս երկրին վերադարձնի իր նախնիների հողերը, որոնք բռնազավթել են սպիտակամորթները:

Այդ շրջանների հողագործության տարածքների բռնագրավումը մեկնարկել էր 20-րդ դարի սկզբին, և 1920-ականներին ավելի արագ տեմպերով էր առաջ ընթանում, հատկապես երբ Բրիտանիայի գաղութարար պետությունը հասկացավ, որ այդ շրջանների հողերը շատ լավն են և նպաստավոր թեյ մշակելու համար: 
 

Պիտակ