Դեկտեմբեր 31, 2017 12:46 Asia/Tehran
  • Քենիայում ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել

Ավելի քան 34 մարդ զոհվել է Քենիայի արեւմուտքում ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Nation-ը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը Միգաա բնակավայրի մոտակայքում: Ավտոբուսը շարժվել է բարձր արագությամբ եւ դուրս եկել հանդիպակաց գոտի, ինչն էլ հանգեցրել է բեռնատարի և ավտոբուսի բախմանը:

Ավտոբուսի 28 ուղեւոր տեղում մահացել է, մահացել են նաեւ բեռնատարի վարորդն ու բեռնողը: Եւս 4 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:

Առնվազն 22 մարդ վիրավորվել է, նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում:

News.am

 

Պիտակ