Հուլիս 08, 2023 18:24 Asia/Tehran
  • Ռայիսին մեկնելու է երեք աֆրիկյան երկրներ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Քենիայի, Ուգանդայի և Զիմբաբվեի նախագահների պաշտոնական հրավերով՝ հուլիսի 11-ին կմեկնի այդ երեք աֆիկյան երկրներ, նրանց հետ հարաբերություններն ամրապնդելու և համագործակցությունն ընդլայնելու նպատակով։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, դիմավորման պաշտոնական արարողությունը, Հանրապետության նախագահների երկկողմ հանդիպումը, երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ հանդիպումների անցկացումը, համագործակցության փաստաթղթերի ստորագրումը և համատեղ մամուլի ասուլիսում պաշտոնական խորհրդակցությունների արդյունքների ներկայացումը  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի  Քենիա, Ուգանդա և Զիմբաբվե կատարելիք ուղևորության ծրագրերի մաս են կազմում։

Իրանի և աֆրիկյան երկրների առևտրատնտեսական կարողությունները ներկայացնելու շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ կանցկացնի Իրանի և հյուրընկալ երկրների գործարարների , առևտրի ոլորտի ակտիվիստների և տնտեսական ոլորտի պաշտոնատարների մասնակցությամբ: 
Աշխարհի հետ կառուցողական փոխգործակցության շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունը  միակողմանի հայացք չունի ոչ միայն եվրոպական երկրների նկատմամբ, և Աֆրիկա և Ասիա մայրցամաքները կարևորվում են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։

Պիտակ