Հուլիս 13, 2023 17:43 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը և Զիմբաբվեն վճռական են առևտուրը զարգացնելու հարցում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Զիմբաբվեի Հանրապետության նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է.«Իրանն ու Զիմբաբվեն վճռական են առևտուրը զարգացնելու հարցում»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, շարունակելով աֆրիկյան երկրներ կատարած իր   ուղեւորությունը, այսօր (հինգշաբթի) ժամանել է Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարե։

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Զիմբաբվեի իր գործընկեր Էմերսոն Մնանգագվայի հետ պաշտոնական բանակցություններից հետո ասել է. -«Իրանը պատրաստ է համագործակցել բարեկամ Զիմբաբվեի հետ՝ հաշվի առնելով երկու երկրների հնարավորությունները»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ԻԻՀ նախագահը հավելել է,-«Ստորագրվելիք հուշագրերում, դրսևորվում է երկու երկրների առևտուրն ու համագործակցությունը զարգացնելու կամքը»։

Ռայիսին այս ուղևորության ուղերձը համարել է  երկու երկրների կամքը՝ զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես քաղաքական, տնտեսական, առևտրային և գիտատեխնիկական ոլորտներում և ասել,-«Չնայած սպառնալիքներին և պատժամիջոցներին, մենք կարողացել ենք լավ առաջընթաց գրանցել»։ 

Ռայիսին նշել է.-«Իրանի մեծ ժողովուրդը վստահելով երկրի բազմաթիվ կարողություններին , որոնց թվում են վճռական մարդուժը և ակտիվ երիտասարդությունը, կարողացել է դիմակայել բազմաթիվ դավադրություններին ու խռովություններին և թշնամուն հանձնվելու փոխարեն ստիպել նրան նահանջել»։

Նախագահն ընդգծել է. -«Մենք ունենք բոլոր երկրների հետ փոխգործակցության հիմքերը, և այդ փոխգործակցությունը չի սահմանափակվում արևմտյան մի քանի երկրներով։ Արեւմտյան երկրները երբեմն իրենց  համարում են համաշխարհային  հանրություն, սակայն համաշխարհային հանրությունը բաղկացած է բոլոր մայրցամաքների բոլոր երկրներից»։

Համատեղ մամուլի ասուլիսում  Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան ասել է.-«Զիմբաբվեն ունի ավելի քան 61 հանքանյութ և  ԱՄՆ-ն ու Բրիտանիան, թեև պատժամիջոցներ են կիրառել Զիմբաբվեի նկատմամբ, բայց նրանք ներդրումներ են կատարում մեր երկրի հանքարդյունաբերական տարածքներում»:

Նա դիմելով իրանական պատվիրակությանն ասել է,-«Ես ցանկանում եմ, որ դուք ևս  գաք և այստեղ հանքարդյունաբերական տարածքներում ներդրումներ կատարեք»:

 

Պիտակ