Հուլիս 13, 2023 15:00 Asia/Tehran
  • Ռայիսին ժամանել է Զիմբաբվե

ԻԻՀ նախագահը շարունակելով դեպի աֆրիկյան երկրներ իր ուղևորությունը, այսօր ժամանել է Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի օդանավակայան: Ռայիսիի Զիմբաբե կատարած այցը տեղի է ունեցել այդ երկրի նախագահի պաշտոնական հրավերով :

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Հարարեում  «Ռոբերտ Մուգաբե»-ի անվան օդանավակայանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին  դիմավորել է երկրի նախագահ Էմերսոն Մնանգագվան:

Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության Հարարե ժամանելուց հետո օդանավակայանում անմիջապես տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն,որի  ընթացքում նախ հնչել են երկու երկրների օրհներգերը, իսկ Ռայիսիի ու Մնանգագվայի ներկայությամբ տեղի է ունեցել զինվորական շքերթ: 

Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել Իրանի և Զիմբաբվեի նախագահների առանձնազրույցը, որից հետո երկու երկրների պաշտոնական պատվիրակությունները համատեղ հանդիպում են անցկացրել Թեհրանի և Հարարեի միջև հարաբերությունները զարգացնելու նպատակով։

Հաղորդումները վկայում են,որ Զիմբաբվեի մի խումբ քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ այդ երկիր ժամանելուց ժամեր առաջ մեկնել էին Հարարեի «Ռոբերտ Մուգաբե»-ի անվան  օդանավակայան՝ դիմավորելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին: Օդանավակայանում գտնվող մարդիկ իրենց ձեռքում էին պահել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի և նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի  լուսանկարները: 

Հիշեցնենք,որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը  չորեքշաբթի առավոտյան ուղևորվեց դեպի  աֆրիկյան  երեք երկրներ՝ Քենիա , Ուգանդա եւ Զիմբաբվե, նրանց ղեկավարների պաշտոնական հրավերով: 

Քենիան Իրանի նախագահի  Աֆրիկյան մայրցամաք կատարած ուղևորության առաջին հանգրվանն էր, որի ընթացքում նախագահը հանդիպել և զրուցել է այս երկրի նախագահ Ուիլյամ Ռուտոյի հետ, և երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունները ստորագրել են համագործակցության 5 կարևոր փաստաթուղթ։ Նայրոբիում գտնվող Իրանի Նորարարության և  տեխնոլոգիաների տուն այցելելը և Իրանի ու Քենիայի գործարարների ու տնտեսական ակտիվիստների հետ հանդիպումը դոկտոր Ռայիսիի Քենիա կատարած այցի ծրագրերից  են եղել: 

Ռայիսիի ուղևորության երկրորդ հանգրվանն  Ուգանդայի մայրաքաղաք Կամպալան էր։ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը Ուգանդա կատարած այցի ընթացքում հանդիպել և զրուցել է այդ երկրի նախագահ Յովերի Մուսեւենիի հետ, և երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունները ստորագրել են համագործակցության 4 կարևոր փաստաթուղթ։

Ուգանդայում Իրանի նորարարության և տեխնոլոգիաների գրասենյակի բացումը, այս երկրում Իրանի արտատարածքային մշակության ֆերմա կատարած այցը, հանդիպում Իրանի և Ուգանդայի տնտեսական ակտիվիստների հետ և Կամպալայի ազգային մզկիթում միջկրոնական երկխոսության հանդիպմանը մասնակցությունը նախագահի Ուգանդա կատարած այցի մյուս ծրագրերն են եղել:

Պիտակ